Աշխարհ

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

1 րոպեի ընթերցում

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է,  ռուսական գազին՝ ավելացրել

Եվրոպան ամսվա սկզբին համաշխարհային շուկայում հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է մինչև վերջին երկու տարվա նվազագույն ցուցանիշը, մինչդեռ Ռուսաստանից «Թուրքական հոսք» խողովակաշարով գազի մղումը հասել է մարտից ի վեր ամենաբարձր մակարդակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պարզել է «ՌԻԱ Նովոստին»՝ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից հետո։

Ըստ գազատրանսպորտային համակարգերի օպերատորների եվրոպական ցանցի (ENTSOG) տվյալների, այն ժամանակ այն կազմում էր 661,8 միլիոն խորանարդ մետր, իսկ այժմ բուլղարա -թուրքական սահմանին «Ստրանջա 2-Մալկոչլար» կետով մատակարարումներն ամսական աճել են յոթ տոկոսով, տարեկան հինգով ՝ մինչեւ 609,2 միլիոն խորանարդ մետր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում