ԱԺ-ն քննարկում է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը քննարկում է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։
Թեկնածուին ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։