Հրազդանում պաշտոնապես բացվել է AI գործարանը
1 րոպեի ընթերցում

Հրազդանում պաշտոնապես բացվել է AI գործարանը՝ տարածաշրջանում իր մասշտաբով խոշորագույն տեխնոլոգիական կենտրոններից մեկը. մեկնարկել է խոշոր ներդրումային ծրագրի առաջին փուլը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։
«Սա կարևոր և պատմական օր է մեր քաղաքի համար։ Այսուհետ Հրազդանը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա ներկայանալու է որպես նորարարության և բարձր տեխնոլոգիաների կենտրոն»,- նշել է Միքայելյանը։
Նրա խոսքով՝ «Firebird AI» գործարանի գործունեությունը նոր հնարավորություններ կստեղծի Հրազդանի տնտեսական զարգացման, նոր ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման համար։
«Սա նոր էջ է Հրազդանի պատմության մեջ»,- նշել է համայնքի ղեկավարը։
Միքայելյանը հիշեցրել է, որ AI գործարանի կառուցման ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 5 մլրդ ԱՄՆ դոլար։