ՏՏ

Ազգային ժողովն ընտրեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի կազմը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն ընտրեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի կազմը

Հայաստանի Ազգային ժողովն ընտրեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահին և անդամներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է Ներսես Երիցյանը՝ 5 տարվա ժամկետով, իսկ անդամների պաշտոններում՝ Սրբուհի Հակոբյանը՝ 3 տարի, և Նաիրի Ադամյանը՝ 4 տարի ժամկետներով։ Թեկնածուների օգտին կողմ է քվեարկել 62 պատգամավոր։  

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջադրվել էր Ներսես Երիցյանի թեկնածությունը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել էր թեկնածուի կենսագրությունը, մասնագիտական փորձը և գործունեությունը։ Երիցյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, 2023 թվականից ղեկավարում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամը։

Անդամների պաշտոններում առաջադրված Սրբուհի Հակոբյանը և Նաիրի Ադամյանը նույնպես ներկայացրել են իրենց տեսլականները՝ ընդգծելով թվայնացման, կիբեռանվտանգության, տվյալահեն կառավարման և մարդակենտրոն թվային ծառայությունների զարգացման առաջնահերթությունները։

Այսպիսով, ձևավորվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի առաջին կազմը, որը պատասխանատու կլինի Հայաստանի թվային քաղաքականության և համակարգերի կարգավորման ոլորտի զարգացման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում