Հայաստան

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Օլեկսանդր Մերեժկոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն անդրադարձ են կատարել նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև կապերի առավել ակտիվացմանը՝ փոխայցելությունների և պարբերական շփումների միջոցով: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում