Աշխարհ

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

1 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է երկրի հարավային շրջանների ուղղությամբ Իսրայելի շարունակվող հարձակումները, ինչպես նաև շրջանակային համաձայնագրի՝ Իսրայելի կողմից թույլ տրված բազմակի խախտումները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը դատապարտել է երկրի հարավում գտնվող տարածքների՝ մասնավորապես Նաբաթիե քաղաքի և դրա շրջակայքի ուղղությամբ Իսրայելի շարունակվող հարձակումները, ինչպես նաև շրջանակային համաձայնագրի, ռազմական համակարգման խմբի գործունեության և քաղաքացիական անձանց պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի բազմակի խախտումները», - նշված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Լիբանանի նախագահը նաև մատնանշել է Անսար գյուղին հասցված հարվածը, որի հետևանքով զոհվել է մի ամբողջ ընտանիք։ Նա նշել է, որ իսրայելական հարվածները վտանգի տակ են դնում բանակցային ընթացիկ գործընթացը և շրջանակային համաձայնագրի իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։

Ավելի վաղ Լիբանանի շտապօգնության ծառայությունը հայտնել էր, որ Անսարում տներից մեկին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում