Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն լքում է պայքարը

2 րոպեի ընթերցում

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն լքում է պայքարը

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի երկրորդ խաղում Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր Երևանի «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց շվեյցարական «Սիոն»-ի հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շվեյցարական Սիոն քաղաքն ունի մոտ 35 հազար բնակչություն և մեկ մեծ մարզադաշտ՝ «Տուրբիլոն»-ը, որը նախատեսված է 14 հազար հանդիսականի համար։ Մ

եկնարկային րոպեներին նախաձեռնությանն ավելի շատ տիրում էր «Սիոն»-ը, սակայն հանդիպման 25-րդ րոպեին շվեյցարական թիմի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները, ու նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հելդեր Ֆերեյրան՝ առաջ մղելով «Նոա»-ին։

Երկրորդ կեսի մեկնարկին «Սիոն»-ը կրկին ակտիվ էր գործում և 54-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Դիպուկ ու շեշտակի հարվածով աչքի ընկավ Բոտելին։ Շվեյցարական թիմը կարողացավ զարգացնել հաջողությունն ու 64-րդ րոպեին հայկական թիմի դարպասը գրավեց Բալտազարը։

«Սիոն» - «Նոա»՝ 2:1։

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով պայքարը կշարունակի «Սիոն»-ը:

Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոա»-ն լքում է պայքարը եվրագավաթներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում