Թուրքիա

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև վերջերս կնքված համատեղ պաշտպանության համաձայնագրին՝ նշելով, որ Կահիրեի անդամակցությունը հնարավոր է, իսկ համաձայնագիրը բաց է նաև այլ երկրների միանալու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն այդ մասին ասել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

Էրդողանը նշել է, որ Մեքքայի համաձայնագիրը նախատեսում է, որ մասնակիցները միասնական քայլեր կձեռնարկեն, եթե նրանցից որևէ մեկը ենթարկվի արտաքին հարձակման։

«Այս համաձայնագիրը կարևոր ուղերձ է հղել աշխարհին»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Եգիպտոսի մասնակցությունը համաձայնագրի հետագա ընդլայնման հնարավոր տարբերակներից մեկն է։

Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 7-ին, Մեքքա քաղաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի կողմից։

Փաստաթղթի համաձայն՝ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ։ Հավաքական զսպման այս դրույթը որոշ վերլուծաբաններ համեմատել են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում