Հայաստան

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, ենթասպա Կարեն Գրիգորյանը 25-ամյա ծառայությունն ավարտում է Փրկարար ծառայությունում ձևավորված գեղեցիկ ավանդույթով, գործընկերների ծափահարությունների ուղեկցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Հրշեջ-փրկարարն ավարտում է քառորդդարյա ծառայությունը, բայց այն հետքը, որ թողել է բարեխիղճ ծառայության ընթացքում, մնալու է նրա փրկած մարդկանց և գործընկերների հիշողության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում