Սպորտ

Հպարտ եմ իմ թիմով. Սանդրո Պերկովիչ

2 րոպեի ընթերցում

Հպարտ եմ իմ թիմով. Սանդրո Պերկովիչ

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հպարտ է այն աշխատանքով, որը հայաստանյան ակումբի ֆուտբոլիստները կատարեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Սիոն»-ի դեմ պատասխան խաղում։

«Նախ ցանկանում եմ շնորհավորել «Սիոն»-ին հաղթանակի կապակցությամբ ու հաջողություն մաղթել «Այաքս»-ի դեմ խաղում։ Թեպետ պարտվեցինք, սակայն ես հպարտ եմ իմ թիմով։ Նրանք տվեցին ամեն ինչ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը։

Վերջինս, համեմատելով ներկայիս «Նոա»-ին ու նախորդ տարի Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում հանդես եկած թիմին, ընդգծեց, որ ներուժի առումով տարբեր թիմեր են, և «Նոա»-ն ժամանակի ընթացքում կդառնա ավելի լավը։

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի երկրորդ խաղում Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր Երևանի «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց շվեյցարական «Սիոն»-ի հետ ու զիջեց 2:1 հաշվով։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով։ Երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով պայքարը կշարունակի «Սիոն»-ը։ Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոա»-ն լքում է պայքարը եվրագավաթներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում