Աշխարհ

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, շուրջ 5 հազար մարդ էվակուացվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Նշվում է, որ ավելի վաղ Straits Times թերթը հայտնել էր, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 47-ի, շուրջ 2000 մարդ էլ տարհանվել է Ինդոնեզիայի Արևելյան Նուսա-Թենգարա նահանգի Նագակեո շրջանից․ որը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռու։

«Շուրջ 5 հազար մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ 7․7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևելքում, որի հետևանքով մահացել էնվազագույնը 51 մարդ»,- ասված է երկարաշարժի վերաբերյալ թարմացված հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում