Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Զորամասերի գրադարանները պարբերաբար համալրվում են

18:40, 28 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գրադարանները համալրված են համապատասխան քանակությամբ մասնագիտական եւ գեղարվեստական գրականությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրադարանները համալրվում են պարբերաբար թե ՀՀ ՊՆ-ի, եւ թե նվիրատվությունների միջոցներով:

Հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար Վլադիմիր Վարդանովն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ չափազանց կարեւոր է զինվորի համար գրագետ, ընթերցասեր լինելը: Նա նաեւ կարեւորեց լավ բանակային երգերի առկայությունը: Նրա խոսքով` մենք ռազմահայրենասիրական հրաշալի երգեր ունենք: «Ինքս հայրենասիրական երգերի մի գիրք ունեմ` «Հայկական զինվորական երգեր»: Իսկ ժամանակին մեր խումբը` ջոկատը, շատ էր սիրում մի երգ, որում հետեւյալ խոսքերն էին` «Ամոթ քեզի, հազար ամոթ, թե զենք չունես քո ձեռքին»»,-ասաց Վարդանովը: Նա կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ այդ երգը երգում էին միայն որոշակի ընկերախմբում` այլոցչ վիրավորելու համար:

Վարդանովի կարծիքով` հնարավոր չէ, որ պատերազմին բոլորը մասնակցեն: «Ռազմի դաշտ չմեկնողներն էլ իրենց առաքելությունն ունեն, եւ մեր պարտքն է նրանց ու նրանց զավակներին եւս պաշտպանել»,- նշեց Վարդանովը: Նրա խոսքով` ինչպես զսպանակը սեղմելիս, եթե այն չի ջարդվում, ի վերջո ուղղվում է, մեզ եւս ժամանակին սեղմելու փորձ արեցին, սակայն մենք չկոտրվեցինք, եւ դեռ շարունակում ենք «ուղղվել»:

Դիտվել է 91 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ