Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը
1 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելլին և մի խումբ այլ աստղեր ելույթ կունենան ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը և կներկայացնեն մրցաշարի պաշտոնական երգը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը։
Մրցաշարի բացման խաղում Մեքսիկայի հավաքականը կխաղա Հարավային Աֆրիկայի ազգային հավաքականի հետ։
Խաղը կկայանա հունիսի 11-ին՝ Մեխիկոյի «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։
2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այց անգամ անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 թիմ։
Կարդացեք հոդվածը` Русский