Սպորտ

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

 

Ատլանտա, ԱՄՆ

Մարզադաշտ «Ատլանտա»

 Կիսաեզրափակիչ

Անգլիա-Արգենտինա` 1:2

 

«Մունդիալ-2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչում մրցեցին աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականն ու Անգլիայի ընտրանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսում Անգլիայի և Արգենտինայի հավաքականներըցուցադրեցին զգուշավոր ու մարտավարական ֆուտբոլ՝ առաջնային ուշադրությունը դարձնելովպաշտպանությանը։ Թիմերը հիմնականում պայքարում էին խաղադաշտի կենտրոնում, ինչիհետևանքով խաղը հաճախ ընդհատվում էր կանոնների խախտումների պատճառով: Անգլիանփորձում էր արագ անցումներով մոտենալ մրցակցի տուգանային հրապարակին՝ ակտիվօգտագործելով եզրերը, մինչդեռ Արգենտինան ավելի շատ վերահսկում էր գնդակը և փորձում էրկոմբինացիոն խաղով ճեղքել անգլիացիների պաշտպանությունը։

Երկրորդ խաղակեսում հանդիպման ընթացքը կտրուկ փոխվեց։ Եթե առաջին կեսում թիմերըհիմնականում զգուշավոր էին գործում, ապա ընդմիջումից հետո խաղը բացվեց և ստեղծվեցին միշարք վտանգավոր պահեր։ 55-րդ րոպեին Անգլիան բացեց հաշիվը․ Մորգան Ռոջերսի ճշգրիտփոխանցումից հետո Էնթոնի Գորդոնը մոտ տարածությունից գրավեց Էմիլիանո Մարտինեսիպաշտպանած դարպասը՝ առաջ մղելով անգլիացիներին։ 

Բաց թողած գոլից հետո Արգենտինան ամբողջ ուժերով նետվեց առաջ։ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ աշխարհի գործող չեմպիոնները մեծացրին ճնշումը և երկարատև գրոհներից մեկի արդյունքում` 85-րդ րոպեին, վերականգնեցին հավասարակշռությունը։ Մեսսիի նախաձեռնած գրոհն ավարտեց Էնսո Ֆերնանդեսը, որը հեռահար հզոր հարվածով գրավեց Ջորդան Պիկֆորդի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1:1։ 

Ավելացված երկրորդ րոպեին Մեսսին աջ եզրից կատարեց ճշգրիտ փոխանցում, իսկ Լաուտարո Մարտինեսը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Անգլիայի դարպասը՝ ապահովելով 2:1 հաղթանակը։

Այդ կամային հաղթանակի շնորհիվ Արգենտինայի հավաքականը դուրս եկավ աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում