Սպորտ

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Բոսթոն, ԱՄՆ

Մարզադաշտ «Բոսթոն»

Քառորդ եզրափակիչ

Ֆրանսիա-Մարոկկո` 2:0

 

«Մունդիալ-2026»-ի քառորդ եզրափակչի առաջին խաղում միմյանց հետ մրցեցին Ֆրանսիայիազգային թիմն ու Մարոկկոյի հավաքականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից անմիջապես հետո նախաձեռնություննանցավ Ֆրանսիայի հավաքականին։ Արդեն 4-րդ րոպեին Կիլիան Մբապեն վտանգավոր հարվածկատարեց տուգանային հրապարակի մատույցներից, սակայն գնդակը փոքր-ինչ շեղ անցավդարպասից։

Ֆրանսիան շարունակում էր վերահսկել գնդակը և պարբերաբար ճնշում գործադրել մրցակցիկիսադաշտում։ Դեզիրե Դուեն, Մայքլ Օլիսեն և Մբապեն ակտիվ էին հարձակման գծում՝ փորձելովճեղքել մարոկկացիների խիտ պաշտպանությունը, սակայն վերջիններս գործում էին չափազանցկազմակերպված՝ գրեթե առանց ազատ տարածություններ թողնելու։ Մարոկկոն հիմնականումապավինում էր հակագրոհներին:

Առաջին խաղակեսի ամենահիշարժան պահը տեղի ունեցավ ավելացված ժամանակում։ ԼուկաԴինը հեռահար հզոր հարվածով ցնցեց դարպասաձողը, իսկ մի քանի վայրկյան անց Մարոկկոնպատասխանեց Աշրաֆ Հակիմիի վտանգավոր տուգանային հարվածով, որը, սակայն, անցավդարպասից քիչ հեռու։ Առաջին կեսի դիտարժան պահերից մեկում էլ Մարոկկոյի դարպասիննշանակված 11 մետրանոց հարվածն էր, որը չիրացրեց Ֆրանսիայի ազգային թիմի ավագը` ԿիլիանՄբապեն: Վերջինս դարձավ «Մունդիալ»-ների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ովԱԱ-ում 20 հանդիպման է մասնակցել:

Հանդիպման 60-րդ րոպեին Կիլիան Մբապեն, ստանալով գնդակը տուգանային հրապարակիմատույցներում, դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Բաց թողած գոլից հետոՄարոկկոն փորձեց ակտիվացնել խաղը և մի քանի փոփոխություններ կատարեց, սակայնՖրանսիայի պաշտպանությունն ու դարպասապահ Մայք Մենյանը վստահ էին գործում։ Իսկ արդեն66-րդ րոպեին Ուսման Դեմբելեն օգտվեց մրցակցի պաշտպանների սխալից և կրկնապատկեցֆրանսիացիների առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2:0։

Ֆրանսիան` հաղթելով Մարոկկոյին դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: «Եռագույնները» կիսաեզրափակիչում կմրցեն Իսպանիա-Բելգիայի խաղի հաղթողի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում