Սպորտ

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Դալլաս, ԱՄՆ

Մարզադաշտ «Դալլաս»

Կիսաեզրափակիչ

Ֆրանսիա-Իսպանիա` 0:2

Աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակչում միմյանց հետ մրցեցին Ֆրանսիայի ևԻսպանիայի ազգային հավաքականները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից երկու թիմերն էլ բարձր տեմպով սկսեցինխաղը՝ փորձելով արագ անցնել գրոհների։ Ֆրանսիան ավելի շատ էր տիրում գնդակին և մի քանիվտանգավոր պահ ստեղծեց, սակայն Իսպանիայի պաշտպաններն ու դարպասապահը վստահ էինգործում։ Իսպանացիները, իրենց հերթին, շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա և առաջինխաղակեսի ընթացքում կարողացան արդյունավետ օգտագործել իրենց հնարավորությունը՝բացելով հանդիպման հաշիվը։ Խաղի 22-րդ րոպեին Ֆրանսիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Միկել Օյարսաբալը:

Ընդմիջումից հետո Դիդյե Դեշամի գլխավորած թիմը մեծացրեց ճնշումը և մի քանի անգամ մոտ էր հաջողությանը, սակայն եզրափակիչ հարվածներում ճշգրտությունը չէր բավականացնում։ Իսպանիան պահպանեց խաղային կարգապահությունը, վերահսկեց հանդիպման ընթացքը և վերջնամասում երկրորդ գոլը խփելով՝ վերջնականապես վճռեց դիմակայության ելքը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Պեդրո Պորրոն:

Հանդիպումն ավարտվեց Իսպանիայի հավաքականի 2:0 հաշվով հաղթանակով։ Եվրոպայի գործող չեմպիոնը նվաճեց աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիրը, իսկ Ֆրանսիայի հավաքականը կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում