Սպորտ

Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է

Կանզաս, ԱՄՆ

Մարզադաշտ «Կանզաս»

Քառորդ եզրափակիչ

Արգենտինա-Շվեյցարիա` 3:1

«Մունդիալ-2026»-ի քառորդ եզրափակչի վերջին խաղում Արգենտինան մրցեց Շվեյցարիայի հետ` առավելության հասնել լրացուցիչ ժամանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից երկու թիմերն էլ ակտիվ էին, սակայնառաջին վտանգավոր պահերը ստեղծեցին արգենտինացիները։ 10-րդ րոպեին Լիոնել Մեսսիիիրացրած անկյունային հարվածից հետո Ալեքսիս Մաք Ալիստերը գլխի հարվածով գրավեց ԳրեգորԿոբելի պաշտպանած դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը։

Բաց թողած գոլից հետո շվեյցարացիները փորձեցին ավելի շատ վերահսկել գնդակը և տեղափոխել խաղը մրցակցի կիսադաշտ, սակայն Արգենտինայի պաշտպանությունը գործեց կազմակերպված՝ թույլ չտալով վտանգավոր պահեր ստեղծել Էմիլիանո Մարտինեսի դարպասի մոտ։ Գրանիտ Ջակայի հեռահար փորձը չհասավ նպատակին, իսկ Դան Նդոյեի գրոհներից մեկը կանգնեցվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Առաջին կեսի մնացած հատվածում պայքարը հիմնականում ընթանում էր դաշտի կենտրոնում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց բարձր տեմպով, և Շվեյցարիայի հավաքականընախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց՝ ավելի հաճախ տեղափոխելով խաղը մրցակցի կիսադաշտ։Արգենտինան, պահպանելով նվազագույն առավելությունը, կենտրոնացավ պաշտպանությունումկազմակերպված գործելու և արագ հակագրոհներով վտանգ ստեղծելու վրա։

Հանդիպման վերջնամասում շվեյցարացիների ճնշումն ի վերջո արդյունք տվեց։ 84-րդ րոպեին հերթական գրոհի ընթացքում Զեկի Ամդունին դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1:1։ Բաց թողած գոլից հետո Արգենտինան ակտիվացավ և փորձեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն ոչ Մեսսին, ոչ էլ նրա խաղընկերները չկարողացան օգտագործել ստեղծված հնարավորությունները: Մինչև հիմնական ժամանակի ավարտը նոր գոլեր չգրանցվեցին, և մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո թիմերը 1:1 հաշվով տեղափոխվեցին լրացուցիչ ժամանակ, որտեղ Խուլիան Ալվարեսի գեղեցիկ, Լաուտարո Մարտինեսի դիպուկ հարվածների շնորհիվ Արգենտինան դուրս եկավ կիսաեզրափակիչ: Աշխարհի առաջնության գործող չեմպիոնների մրցակիցները կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում