Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։
Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է. տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։
Գերատեսչությունից նշում են, որ երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։
Կարդացեք հոդվածը` Русский