Քաջարան քաղաքում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 11-ին ժամը 09։44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը (մոտ 40մ)․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Հետագա աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։