Հայաստան

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

1 րոպեի ընթերցում

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները սեպտեմբերի սկզբին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թվականից մինչ օրս, չարաշահելով մարդկանց վստահությունը, շուրջ 15 անձից վերցրել է բջջային հեռախոսները, նրանց անվամբ ձևակերպել վարկեր և ստացած ընդհանուր մոտ 15 միլիոն դրամն օգտագործել անձնական կարիքների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը։ Պարզվել է նաև, որ խարդախության զոհ դարձածների մեծ մասն անգամ տեղյակ չէր, որ իր անունով ձևակերպված վարկ կա։

«Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։ Խարդախության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են»,-տեղեկացնում են ՆԳՆ-ից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում