Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ վարչության որոշմամբ Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը։
«Քննարկվել են ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորմանն առնչվող, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր»,-նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդացեք հոդվածը` Русский