Հայաստան

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՀՀ ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 1-ին ծառայություններ կմատուցվեն՝ ժամը 10։30-16:00, Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-16:00, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

«Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 2-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Լոռու մարզի Ստեփանավան համայնքում սեպտեմբերի 24-ին և 25-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում