Տավուշում քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս
1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանները ձերբակալել են Գեղարքունիքի մարզի երեք բնակչի՝ Հովք գյուղում հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալիս։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքը, որտեղ աշխատում էր երկու տրակտոր, վերցվել է հսկողության տակ։
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տվյալների՝ հատուկ տեխնիկայով հեռացվել է մոտ 450 մետր հողի շերտ և զոդման միջոցով հանվել 70 սմ տրամագծով ավելի քան 300 մետր երկաթե խողովակ։
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։Հանգամանքները պարզվում են։