ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 27-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման աշխատանքների շրջանակում՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ և Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ-ից, շրջիկ սպասարկման գրասենյակներում կիրականացվեն ընտրացուցակների ճշգրտմանն առնչվող անհրաժեշտ գործառույթները։
Ծառայությունները կմատուցվեն ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն։