Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել
1 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացնելիս Երևանի Վախթանգ Անանյան փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Պարոնյան փողոցում բնակվող օտարերկրացի մի տղամարդու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է փոշենման զանգվածով 48 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 55 գրամ էր։
«Օտարերկրացին հայտնել է, որ փաթեթներում կոկաին է ու ևս երեք փաթեթ արդեն տեղադրել և լուսանկարներն ուղարկել է տելեգրամյան հասցեատիրոջը։Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված փաթեթները հայտնաբերվել են։ Օտարերկրացին կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնում են ՆԳՆ-ից։