Սպորտ

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի առաջին տուրի համար Եղիշե Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմում ընդգրկված են` Օգնյեն Չանչարևիչը, Էրիկ Փիլոսյանը, Խուլիո Բուենոն, Գեորգի Հարությունյանը, Նաիր Տիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Նարեկ Հովհաննիսյանը, Արթուր Միրանյանը, Արթուր Սերոբյանը:

Ազգերի լիգայի մեկնարկային տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կմրցի Լատվիայի հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում