Հայաստան

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

1 րոպեի ընթերցում

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Ռաֆայել Պողոսյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է Ռաֆայել Պողոսյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ծառայություն՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կարճ ժամանակում լիարժեք կներգրավվի համակարգի աշխատանքներում և իր մասնագիտական գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կներդնի ոլորտի շարունակական բարելավման գործում։

Ռաֆայել Պողոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայության պետին վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրի առավելագույն ջանքերը համակարգի զարգացման ուղղությամբ։

Այնուհետև Ծառայության պետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում