Հայաստան

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 27-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ 5.9 հա մակերեսով 3 հողամասերի վերաբերյալ 2025 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը հարկադիր դադարեցնելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 31-ի վճռով հաստատել էր Գլխավոր դատախազության, ՍՊ ընկերության և ՓԲ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին Կադաստրի կոմիտեում Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Նավուր գյուղում գտնվող վերոնշյալ 3 հողատարածքների նկատմամբ, որոնց կադաստրային ընդհանուր արժեքը 1 միլիոն 580 հազար դրամ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում