ՀՀ ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողի սպանության մասին լուրերը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող լուրերն այն մասին, թե Սիսիանում ծինծառայող է սպանվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի տարածած հերքման տեքստում նշված է․
«Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»։
Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությսունը հայտարարություն էր տարածել, ըստ որի Ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է Հայաստանի սահմանն ու Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։ Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է։