«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը
1 րոպեի ընթերցում

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից հայտնաբերվել և առգարվվել է անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է եղել 7 բջջային հեռախոս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ։
«Հոկտեմբերի 01-ին՝ ժամը 06:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է հիմնարկին մոտեցող անօդաչու թռչող սարքի (դրոն) մասին: Շարժն արձանագրվել է նաև տեսահսկման համակարգով: Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից հայտնաբերվել և առգարվվել է անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է եղել 7 բջջային հեռախոս»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: