«Նոա»-ն հավաք կանցկացնի Սլովենիայի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոա»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունիսի 17-ից մինչև հուլիսի 8-ը «Նոա»-ն Սլովենիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Հավաքը կանցկացվի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում: Ընկերական հանդիպումների մասին ակումբը կտեղեկացնի ավելի ուշ:
Հայաստանի ավարտված առաջնությունում «Նոա»-ն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականն ու իրավունք ստացել մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին: «Նոա»-ն նաև Հայաստանի գործող գավաթակիրն է։