Իրան

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ

1 րոպեի ընթերցում

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրականացված «անօրինական և հանցավոր հարվածները»՝ հայտարարելով, որ դրանք գործնականում անիմաստ են դարձրել հրադադարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Վերջին ժամերին Միացյալ Նահանգների կողմից իրականացված անօրինական և հանցավոր հարձակումները ոչ միայն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այլև խաթարում են պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ անիմաստ դարձնելով 2026 թվականի ապրիլի 8-ի հրադադարը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

ԱԳՆ-ից հայտնել են, որ իրանական կողմն աշխատելու է «Իրանի դեմ ագրեսիվ հարձակումների աղբյուրները և պատճառները չեզոքացնելու ուղղությամբ»

Պաշտոնական Թեհրանը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին դատապարտել, ՄԱԿ-ի կանոնադրության խախտումները՝ նախազգուշացնելով, որ «ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հանդեպ լռությունն ու անգործությունը աշխարհը կբերի ավելի մեծ անկայունության և քաոսի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում