Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ բին Ֆարհան ալ-Սաուդը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին մտահոգություն է հայտնել լարվածության սրման վերաբերյալ և ընդգծել, որ ռազմական մոտեցման պահպանումը և քաղաքական լուծման անտեսումը կբարդացնի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ տարածաշրջանում առկա ճգնաժամերի ռազմական լուծում գոյություն չունի։ Նա հայտնել է, որ Իրանը պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև երկխոսության մեկնարկին և նպաստել քաղաքական լուծման հասնելուն։
Հոկտեմբերի 10-ին Սաուդյան Արաբիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ մայրաքաղաք Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ 309-ը։ Հոկտեմբերի 11-ին քաղավիացիայի հայտնել է նոր հարձակման մասին, որի հետևանքով գրանցվել է մեկ զոհ և 11 վիրավոր։