ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին
1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում ծովային ականի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել 750 հազար բարել նավթ տեղափոխող լցանավում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
«Լցանավը, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթ, անտեսելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումները, փորձել է անցնել չարտոնված երթուղով, ինչի հետևանքով պայթել է ծովային ականի վրա։ Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել», - Tasnim-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ սա հոկտեմբերի 11-ին Հորմուզի նեղուցում ծովային ականի պայթյունի հետևանքով վնասված երրորդ լցանավն է։