Քաղաքականություն

Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք այդ որոշումը կընդունենք ի գիտություն. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք այդ որոշումը կընդունենք ի գիտություն. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի անդամավճարների չվճարման և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հայտարարություններին։ 

«ՀԱՊԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա և գործում է։ Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն։ Ուրիշ բան անելու չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք գոյություն ունի՞ ՀԱՊԿ-ից անդամ պետությանը հեռացնելու ընթացակարգ, և հնարավո՞ր է նման հարց առաջանա Հայաստանի մասով։ 

Հունիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2025 թվականին ՀԱՊԿ-ին անդամավճար չի վճարել՝ պարզաբանելով, որ Հայաստանը չի մասնակցել կազմակերպության գործունեությանը։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է մասնակցությունը Կավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու պատճառով կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը։ Ըստ հրապարակումների՝ խոսքը վերաբերում է այն դրույթներին, որոնք ֆինանսական պարտավորությունները չկատարելու դեպքում կարող են հանգեցնել անդամ պետության իրավունքների սահմանափակման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում