Աշխարհ

Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում

Իսրայելի զինվորներն օպերատիվ վերահսկողություն են հաստատել և մաքրման գործողություն են իրականացրել Լիբանանի հարավում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներն ավարտել են օպերատիվ վերահսկողություն հաստատելու և Սալուկի գետից հյուսիս գտնվող պաշտպանական գծի երկայնքով (հարավային Լիբանանում) տարածքը մաքրելու գործողությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Մամուլի ծառայությունը նշել է, որ «գործողությունն իրականացվել է հարավային Լիբանանում դիրքերն ամրապնդելու և Իսրայելի հյուսիսում բնակավայրերի համար ուղղակի սպառնալիքը վերացնելու ջանքերի շրջանակներում»:

Իսրայելի զինվորականների տվյալներով՝ «Սալուկի գետի տարածքը «Հեզբոլլահը» օգտագործել է պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքեր արձակելու և տարածքում գործող իսրայելցի զինվորներին հարվածելու համար»։ «Գործողության ընթացքում ցամաքային ուժերը, համագործակցելով Իսրայելի ռազմաօդային ուժերի հետ, ոչնչացրել են հարյուրավոր ահաբեկչական թիրախներ և սպանել ավելի քան 50 ահաբեկչի», - նշել է նախարարությունը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում