Քաղաքականություն

Կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձևավորվելիք Կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն նախատեսվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին՝ արդյոք արդեն որոշվել է Կառավարության նոր կազմը, և սպասվո՞ւմ են նոր պաշտոնանկություններ ու փոփոխություններ գործադիրում, Փաշինյանը կարճ պատասխանեց․

«Մեծ փոփոխություններ չեն լինի»։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է բավարար քանակի ձայներ, որպեսզի խորհրդարանում ստանա մեծամասնություն ու ձևավորի կառավարություն։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում