Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ բաղկացած 984 տոննա դիզելային վառելիքից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դիզելային վառելիքը Հայաստան կհասցվի 17 երկաթուղային ցիստեռններով։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վառելիքի բեռնումը նախատեսված է այսօր ժամը 16:00-ին՝ «Բիլաջարի» կայարանից։