Բարձր տեխնոլոգիաներ

Գիտությունը, ճարտարագիտությունը, միտքն ու նորարարությունը`մեկ հարթակում

2 րոպեի ընթերցում

Գիտությունը, ճարտարագիտությունը, միտքն ու նորարարությունը`մեկ հարթակում

Հայաստանում առաջին անգամ ՏՀՏ գործատուների միությունը, ԲՏԱ նախարարության աջակցությամբ, հունիսի 3-ին և 4-ին կազմակերպել է 𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔 ցուցահանդեսը և ֆորումը, որտեղ հայկական առաջատար ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու ինժեներական թիմերը ներկայացնում են պաշտպանական արդյունաբերական, նորարարական և հայրենական գիտական վերջին նվաճումները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացված են ոչ միայն հայկական արտադրության այն զինատեսակներն ու տեխնոլոգիաները, որոնք արդեն իսկ կիրառվում են զինված ուժերում, այլև դեռևս մշակումների և փորձարկումների փուլերում գտնվող տարատեսակ նմուշներ, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բացման խոսքում ասաց, որ  ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում և արդեն դուրս է գալիս ՀՀ սահմաններից:

«Կնքվել և կնքվում են տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գործարքներ»,-նշեց նա՝ հավելելով, որ Կառավարության կողմից առաջիկա մի քանի տարիներին տնտեսության ու գիտության մեջ որպես ուղիղ ներդրում կուղղվի 190 միլիարդ դրամ:   

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում