Տնտեսություն

Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել աշխարհի խոշորագույն ծաղկի առևտրային հարթակին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել աշխարհի խոշորագույն ծաղկի առևտրային հարթակին

Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել Նիդեռլանդներում գործող աշխարհի ամենամեծ ծաղկի վաճառքի հարթակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նիդեռլանդների վարչապետն ինձ անձամբ գրել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն ստանան այդ շուկային և հարթակին»,-ասել է Փաշինյանը։

Ռուսաստանն արգելել էր հայկական ծաղիկների ներմուծումը։ Բացի ծաղիկներից, Ռուսաստանը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր կիրառել հայկական արտադրության այլ ապրանքների նկատմամբ ևս։ Մասնավորապես, արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը, սահմանափակումներ են կիրառվել հայկական պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման նկատմամբ։ Այդ համատեքստում Եվրամիությունը հայտարարել էր Հայաստանին աջակցության փաթեթի մասին, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում