Հայաստան

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

2 րոպեի ընթերցում

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հունիսի 14-ին Առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝  նշելով, որ արշավի նպատակն է խթանել Հայաստանում  կամավոր և անհատույց արյունատվության մշակույթի ձևավորումը, դոնորության կարևորության վերաբերյալ բարձրացնել հանրային իրազեկվածությունը և ընդլայնել արյան դոնորների շարքերը՝ նպաստելով առողջապահական համակարգում կայուն և անվտանգ արյան պաշարների ձևավորմանը։

Ակցիան միաժամանակ կկազմակերպվի Երևանում և մարզերում՝ հնարավորություն տալով Հայաստանի տարբեր համայնքների բնակիչներին միանալ մարդասիրական այս նախաձեռնությանը։

Գերատեսչությունից նշում են, որ միջոցառումը կայանալու է հունիսի 14-ին, ժամը` 10:00-18:00, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի այգու հատվածում, իսկ մարզային կայաններում հետևյալ հասցեներում` Արյան ծառայության Գյումրիի բաժանմունք՝ Շիրակացի 21ա, Արյան ծառայության Վանաձորի բաժանմունք՝ Գ. Նժդեհի 2/42, Արյան ծառայության Արմավիրի բաժանմունք՝ Մ. Հերացու 10, Արյան ծառայության Հրազդանի բաժանմունք՝ Ռ. Միքայելյան 29, Արյան ծառայության Գորիսի բաժանմունք՝ Ավանգարդ թաղ., Արզումանյան 33:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում