Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Թավաքալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն գործի շրջանակներում կալանավորվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 2 թեկնածուներ՝ Սասուն Բադոյանը և Վահե Եղիազարյանը։

Հունիսի 11-ին դաշինքի պատգամավորի երկու թեկնածուի՝ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց նկատմամբ ևս հետախուզում է հայտարարվել։

Հունիսի 7-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի՝ Հայկ Ավագյանի, Սասուն Բադոյանի, Արթուր Աբրահամյանի, Վահե Թավաքալյանի, Վահե Եղիազարյանի, Աշոտ Սահակյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Մինչ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը ՀՀ դատախազությունը ստացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում