Փետրվարի 7-ը հայտարարվել է հայատառ համացանցի օր

10:48, 6 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցի` Facebook-ի հայ օգտատերերը հանդես են եկել նախաձեռնությամբ համացանցային հնարավոր բոլոր հարթակներում փետրվարի 7-ին գրել միայն հայատառ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Facebook-ի հայ օգտատերերից Զոհրաբ Եգանյանի առաջարկությունը մասսայականություն է ստացել և շատերն արդեն հաստատել են իրենց ցանկությունն անպայմանորեն փետրվարի 7-ին խրախուսել միայն հայատառ գրառումները:  


© 2009 ARMENPRESS.am