Հորդառատ տեղումների արդյունքում Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցվել է, Սևանա լճի մակարդակը՝ բարձրացել
1 րոպեի ընթերցում

Ապարանի ջրամբարը հունիսի 11-ի հորդառատ տեղումների արդյունքում լցվել է 100 տոկոսով, Սևանա լճի մակարդակը ժամերի ընթացքում բարձրացել է 2 սմ-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Երեկվա հորդառատ տեղումներն իրենց կնիքը թողեցին ջրային ռեսուրսների վրա.Ապարանի ջրամբարը լցված է 100%-ովՍևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով»,– «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազիզյանը։