Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան

Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Օգոստոսի 1-ին Հյուսիսային կիսագնդում միջին օրական ջերմաստիճանը հասել է +22,742 °C-ի՝ դառնալով ամենաբարձր ցուցանիշը ERA5 վերավերլուծության տվյալների ամբողջ շարքում՝ սկսած 1940 թվականից։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2023 թվականի օգոստոսի 1-ին, երբ Հյուսիսային կիսագնդի միջին ջերմաստիճանը կազմել էր +22,723 °C։

Այսպիսով, նախորդ առավելագույն ցուցանիշը գերազանցվել է 0,019 °C-ով։

Թեև թվային տարբերությունը փոքր է թվում, խոսքը ոչ թե առանձին քաղաքի կամ երկրի, այլ ամբողջ Հյուսիսային կիսագնդի միջին ջերմաստիճանի մասին է, ուստի նույնիսկ հարյուրերորդական աստիճանի փոփոխությունը նման հսկայական տարածքի համար նշանակալի ցուցանիշ է»,-գրել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում