Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
1 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա ոռոգման սեզոնում Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասել, որը վերջին 65 տարվա նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է:
«Արմենպրես»–ն այս մասին տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումից։
«2026 թվականի հուլիսի 27-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել ընդամենը 14.189 մլն խորանարդ մետր ջուր, ինչը 1961 թվականից ի վեր նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է»,– գրել է Ազիզյանը։