«FlyOne Armenia» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Ալմաթի-Երևան երթուղով չվերթները
1 րոպեի ընթերցում

«FlyOne Armenia» ավիաընկերությունը հունիսի 12-ից գործարկել է Երևան- Ալմաթի-Երևան չվերթները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ մանրամասնելով, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ։