Լատինական շունչ ու ֆուտբոլային կիրք. կայացավ «Մունդիալ-2026»-ի մեքսիկական հատվածի բացման արարողությունը
1 րոպեի ընթերցում

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության բացման արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողությունը գրեթե ամբողջությամբ կազմված էր երաժշտական կատարումներից: Արարողության ընթացքում հանդես եկան լատինական փոփ կատարողներ, այդ թվում՝ համաշխարհային աստղ Շակիրան, Մալուման, ինչպես նաև իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելլին ու Կիմ Էջեան:
«Մունդիալ-2026»-ի գավաթը մարզադաշտ բերեցին ՖԻՖԱ-ի նախագահ Զանի Ինֆանտինոն ու հոլիվուդյան աստղ։ մեքսիկական ծագում ունեցող Սելմա Հայեկը:
Բացման արարողությունից հետո մեկնարկեց աշխարհի առաջնության առաջին հանդիպումը`Մեքսիկա- Հարավաֆրիկյան Հանրապետություն:

