«Մունդիալ-2018»-ից առաջ. «Սպիտակ արծիվները» Ռուսաստանում. ԼԵՀԱՍՏԱՆ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը Լեհաստանի հավաքական է, որը ոչ թե մեկ ֆուտբոլիստ, այլ հավաքականի ներուժ ունեցող խաղացողերի ընտրանի է: Բաց թողնելով նախորդ մի քանի մունդիալները, լեհերը վերադառնում են եվրոպական ամենաուժեղ թիմերից մեկի դերում և խմբից դուրս գալու ահռելի մեծ շանսեր ունեն:

Պատմական ակնարկ…

Լեհաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է հեռավոր 1938 թվականին, երբ ԱԱ-ն անցկացվում էր Ֆրանսիայում: Նրանք այդ առաջնությանը հասան մինչև 1/8 եզրափակիչ: «Սպիտակ արծիվների» «աստղային ժամը» 1974 և 1982 թվականների աշխարհի առաջնություններն էին: Լեհերը դարձան մունդիալների բրոնզե մեդալակիրներ: 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնություններում «արծիվները» դուրս չեկան խմբից, իսկ 2010 և 2014 ԱԱ-ին չկարողացան հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Անցած 20 առաջնություններից Լեհաստանի ազգային ընտրանին մասնակցել է 7 առաջնությունների: Լեհերի համար առավել քան հաջողակ էին 1972 թվականի Օլիմպիական խաղերը: Նրանք այդ խաղերին անկասելի էին և նվաճեցին ոսկե մեդալները: Պատմության մեջ ամենամեծ հաշվով հաղթանակը «արծիվները» տոնել են 2009 թ. ապրիլ 1-ին, սեփական հարկի տակ հաղթելով Սան-Մարինոին 10 գնդակի առավելությամբ։ Ամենամեծ հաշվով պարտությունը կրել է հեռավոր 1948 թվականին, Կոպենհագենում 8 անպատասխան գնդակ ընդունելով Դանիայի կողմից։

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

Աշխարհի առաջնության որակավորման փուլում լեհերը իսկապես փայլեցին: Ընտրական փուլի 10 խաղերից լեհերը հաղթեցին 8-ում, 1-ական անգամ պարտվեցին և մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի հաշվով: Հավաքելով 25 միավոր «արծիվները» խմբում բացարձակ առաջատարի դիրքով 12 տարի անց կրկին իրավունք ստացան մասնակցելու ԱԱ-ին: Լեհերի կազմում Ռոբերտ Լևանդովսկին դարձավ որակավորման փուլի լավագույն ռմբարկու 16 գոլով:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

12 տարվա դադարից հետո լեհերի վերադարձի առաջին մրցակիցը կլինի Սենեգալի հավաքականը: Այդ հանդիպումը կկայանա Մոսկվայում հունիսի 19-ին: Հունիսի 24-ին կմրցեն Լեհաստանի և Կոլումբիայի ընտրանիները: Խաղը կընդունի Կազանի համանուն մարզադաշտը: Խմբային փուլի վերջին խաղում` հունիսի 28-ին կկայանա Ճապոնիա-Լեհաստան հանդիպումը:

Հավաքականը

«Սպիտակ արծիվները» Ռուսաստան կժամանեն հետևյալ կազմով` դարպասապահներ․ Բարտոշ Բլյակովսկի («Իսպվիչ Թաուն»), Լուկաշ Ֆաբիանսկի («Սուոնսի»), Վոյցեխ Շեսնի («Յուվենտուս»)։ Պաշտպաններ․ Յան Բեդնարեկ («Սաութհեմփթոն»), Բարտոշ Բերեշինսկի («Սամպդորիա»), Տյագո Սիոնեկ (ՍՊԱԼ), Կամիլ Գլիկ («Մոնակո»), Արտուր Ենջեյչիկ («Լեգիա»), Միխալ Պազդան («Լեգիա»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա» Դ․)։ Կիսապաշտպաններ․ Յակուբ Բլաշիկովսկի («Վոլֆսբուրգ»), Յանցեկ Գորալսկի («Լուդոգորեց»), Կամիլ Գրոսիցկի («Հալ Սիթի»), Գժեգոժ Կրիխովյակ («Վեստ Բրոմվիչ»), Ռաֆայել Կուժավա («Գուրնիկ»), Կարոլ Լինետի («Սամպդորիա»), Սլավոմիր Պեշկո («Լեխիա»), Պյոտր Զելինսկի («Նապոլի»), Մացեյ Ռիբուս («Լոկոմոտիվ» Մ․)։ Հարձակվողներ․ Դավիդ Կովնացկի («Սամպդորիա»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Արկադիուշ Միլիկ («Նապոլի»), Լուկաշ Տեոդորչիկ («Անդերլեխտ»):

Թեպետ լեհերի կազմում ամենաշատը քննարկվում և խոսվում է Ռոբերտ Լևանդովսկու մասին, բայց այս թիմին չես համար մեկ ֆուտբոլիստի հավաքական: «Արծիվները» բավականին երիտասարդ կազմ ունեն և նրանցից միայն մի քանիսի տարիքն է, որ գերազանցում է 30-ի շեմը:

Լեհաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 8-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ

Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա

F խումբ

Գերմանիա

Մեքսիկա

Հարավային Կորեա

Շվեդիա

G խումբ

Բելգիա

Պանամա

Թունիս

Անգլիա

H խումբ

Կոլումբիա

Ճապոնիա

Սենեգալ

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից