Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԿՈՍՏԱ ՌԻԿԱՆ ամենաանսպասելի հավաքականներից է  

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԿՈՍՏԱ ՌԻԿԱՆ ամենաանսպասելի հավաքականներից է

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մունդիալ 2018-ի ամենաթույլ հավաքականներից մեկը կարելի է համարել Կոստա Ռիկայի ընտրանուն: Սակայն Կենտրոնական Ամերիկան ներկայացնող այս թիմն ընդունակ է խառնելու ֆավորիտ համարվող բոլոր թիմերի խաղաքարտերը:   

Պատմական ակնարկ

Կոստա Ռիկան իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1921 թվականին: «Տիկոսները» գերխոշոր հաշվով իրենց առաջին հաղթանակը տոնել են ԱՄՆ հավաքականի նկատմամբ` 1946 թվականին, իսկ պարտությունը կրել են 1975 թվականին` մեքսիկացիներից: Կոստառիկացիները ընդամենը 5 անգամ են մասնակցել ԱԱ-ին: Կոստա Ռիկայի հավաքականը աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է  1990 թվականին: Հայտնվելով  C խմբում` «տիկոսները» կարողացան  հաղթահարել խմբային փուլի արգելքը, սակայն 1/8 եզրափակիչում նրանց հաղթարշավը կասեցրին Չեխոսլովակիայի ֆուտբոլիստները: Հաջորդ մունդիալը, որին իր մասնակցությունը բերեց Կոստա Ռիկայի ընտրանին, 2002  թվականի կորեա-ճապոնական առաջնությունն էր: Կրկին C խումբ: Նույն խմբում հայտնված Թուրքիայի ընտրանին ևս հավաքեց 4 միավոր, բայց խփած և բաց թողած գոլերի տարբերության պատճառով Կոստա Ռիկայի թիմը դուրս մնաց հետագա պայքարից: 2006 թվականին, երբ ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում Գերմանիայում անցկացվող ԱԱ-նն էր, Կոստա Ռիկայի հավաքականը երեք խաղում միայն պարտություններ կրեց և զրո միավորով զբաղեցրեց վերջին տեղը: 2014 թվականի աշխարհի առաջնությունում Կոստա Ռիկան իսկապես անակնկալ մատուցեց՝ D խմբում զբաղեցելով առաջին հորիզոնականը և իրենից ետ թողնելով այնպիսի թիմերի, ինչպիսիք էին Ուրուգվայի, Իտալիայի, Անգլիայի հավաքականները: «Տիկոսները» հասան նույնիսկ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոց հարվածներով պարտվեցին Նիդեռլանդների թիմին:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Կոստա Ռիկան աշխարհի առաջնության որակավորման փուլում Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան գոտու խմբային փուլում 10 խաղից հավաքեց 16 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Որակավորման փուլի խաղերում երկու անգամ հաղթելով ԱՄՆ թիմին և բաց չթողնելով ոչ մի գնդակ:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

«Տիկոսները» աշխարհի առաջնությունում հեշտ խմբում չեն, քանի որ մրցելու են Բրազիլիայի, Շվեյցարիայի թիմերի պես կայուն խաղ ցուցադրող թիմերի հետ, ինչպես նաև՝ Սերբիայի: Մունդիալը Կոստա Ռիկայի համար կմեկնարկի հունիսի 17-ին, երբ թիմը կմրցի Սերբիայի հետ: Հունիսի 22-ին կհանդիպեն Բրազիլիայի և Կոստա Ռիկայի ընտրանիները: Իսկ խմբի վերջին խաղում հունիսի 27-ին «տիկոսների» հակառակորդները կլինեն շվեյցարացիները:

Հավաքականը

Ֆուտբոլի հավաքականի վերջնական հայտացուցակի կազմում Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Ռամիրեսը դեռևս չի կողմնորոշվել: Սակայն «տիկոսների» կազմում ֆուտբոլասերներին հայտնի է հիմնականում Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը: Թիմի մի փոքր մասն է հանդես գալիս եվրոպական առաջնություններում: Գլխավոր մարզիչը Կոստա Ռիկայի սահմաններից դուրս աշխատանքային մեծ փորձի չունի: Թիմը պարտվել է նախորդ գրեթե բոլոր ընկերական խաղերում:

Կոստա Ռիկան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 25-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

 

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]